Իրանի ողջ տարածքում տեղի է ունեցել շիաների երրորդ իմամ Հոսեյնի Արբաինի երթը
Իսլամական Իրանը սգում է շիաների երրոր դիմամ Հոսեյնի և նրա հավատարիմ ուղեկիցների նահատակության 40-րդ օրը, որը կոչվում է Արբաին: 2022 թվականի սեպտեմբերի 17-ին աշխարհի շիաների երրորդ իմամի և նրա հավատարիմ ուղեկիցների՝ նահատակության քառասունորյակն է՝ Արբաինը:
Արբաինի արարողություններն անցկացվում են Իրաքի Քարբալայի անապատում,. որետղ նահատակվել են իմամ Հոսեյնը և նրա ուղեկիցները: Իրանում նույնպես կայացել է երթ, որին ամսնակցել են Իրաք չմկնած քաղաքացիները:
Երթը տեղի է ունեցել Թեհրանի Իմամ Հոսեյն հրապարակից մինչև Հազրաթ Աբդուլազիմ Հոսնիի սրբավայրն ընկած տարածքում:
Արբաինը՝ շիաների երրորդ իմամ Հոսեյնի նահատակությունից հետո 40-րդ օրն է: Իմամ Հոսեյնը նահատակվել է հիջրեթի 61 թվականին, սաֆար ամսի 20-ին և ամեն տարի այդ օրն անցկացվում է Աշուրան:
Թեհրանի անվտանգության ուժերն Արբայնի օրը պաշտպանում են երթի մասնակիցների անվտանգությունը: