Իրանի նախագահը մեկնել է Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի ԳԱ նիստին
ԻԻՀ նախագահն այսօր առավոտյան Թեհրանից մեկնել է Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի ԳԱ 77-րդ նստաշրջանին։ Ռայիսին ելույթ կունենա ԳԱ նիստում և կհանդիպի մի շարք, այդ թվում՝ եվրոպական երկրների ղեկավարների հետ։
Նյու Յորք մեկնելուց առաջ, Թեհրանում կայացած մամուլի ասուլիսում, Ռայիսին նշել է, որ այցը տեղի է ունենում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հրավերով և ՄԱԿ-ի 77-րդ Գլխավոր ասամբլեային մասնակցելու նպատակով։

Նա նշել է, որ հնգօրյա այցի ընթացքում ամերիկյան պաշտոնյաների հետ հանդիպումներ չեն նախատեսվում։ Ռայիսին ասել նշել է, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելը հնարավորություն է բարձրացնելու այնպիսի հարցեր, որոնք չեն լսվում, քանի որ համաշխարհային մեդիա միջավայրում գերիշխում են գերտերությունները:
Նախագահն ընդգծել է, որ այս հնարավորությունները պետք է օգտագործվեն՝ ներկայացնելու Իսլամական Հանրապետության դիրքորոշումները և Իրանի մեծ ժողովրդի դեմ իրականացվող վայրագությունները:
ԻԻՀ նախագահը հավելել է, որ երկրի արտաքին քաղաքականությանը համահունչ տարբեր երկրների բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումները հիմնված կլինեն հեղինակության, իմաստության և նպատակահարմարության վրա, քանի որ Իրանի ժողովուրդը երբեք չի կանգնեցվել պատժամիջոցներով: և սպառնալիքներով: Նա հավելել է, որ Գլխավոր ասամբլեայի նիստին ամսնակցելը պատվաբեր է:
ՄԱԿ ԳԱ 77-րդ նիստը կանցկացվի պետությունների ղեկավարների մակարդակով՝ սեպտեմբերի 20-ից սեպտեմբերի 26-ը: