Իրանի նախագահը մեկնել է Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի ԳԱ նիստին
https://parstoday.ir/hy/news/iran-i182316-Իրանի_նախագահը_մեկնել_է_Նյու_Յորք_մասնակցելու_ՄԱԿ_ի_ԳԱ_նիստին
ԻԻՀ նախագահն այսօր առավոտյան Թեհրանից մեկնել է Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի ԳԱ 77-րդ նստաշրջանին։ Ռայիսին ելույթ կունենա ԳԱ նիստում և կհանդիպի մի շարք, այդ թվում՝ եվրոպական երկրների ղեկավարների հետ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 19, 2022 04:02 Asia/Tehran

ԻԻՀ նախագահն այսօր առավոտյան Թեհրանից մեկնել է Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի ԳԱ 77-րդ նստաշրջանին։ Ռայիսին ելույթ կունենա ԳԱ նիստում և կհանդիպի մի շարք, այդ թվում՝ եվրոպական երկրների ղեկավարների հետ։

Նյու Յորք մեկնելուց առաջ, Թեհրանում կայացած մամուլի ասուլիսում, Ռայիսին նշել է, որ այցը տեղի է ունենում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հրավերով և ՄԱԿ-ի 77-րդ Գլխավոր ասամբլեային մասնակցելու նպատակով։

 

Նա նշել է, որ հնգօրյա այցի ընթացքում ամերիկյան պաշտոնյաների հետ հանդիպումներ չեն նախատեսվում։ Ռայիսին ասել նշել է, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելը հնարավորություն է բարձրացնելու այնպիսի հարցեր, որոնք չեն լսվում, քանի որ համաշխարհային  մեդիա միջավայրում գերիշխում են գերտերությունները:

Նախագահն ընդգծել է, որ այս հնարավորությունները պետք է օգտագործվեն՝ ներկայացնելու Իսլամական Հանրապետության դիրքորոշումները և Իրանի մեծ ժողովրդի դեմ իրականացվող վայրագությունները: 

ԻԻՀ նախագահը հավելել է, որ երկրի արտաքին քաղաքականությանը համահունչ տարբեր երկրների բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումները հիմնված կլինեն հեղինակության, իմաստության և նպատակահարմարության վրա, քանի որ Իրանի ժողովուրդը երբեք չի կանգնեցվել պատժամիջոցներով: և սպառնալիքներով: Նա հավելել է, որ  Գլխավոր ասամբլեայի նիստին ամսնակցելը պատվաբեր է:

ՄԱԿ ԳԱ 77-րդ նիստը կանցկացվի պետությունների ղեկավարների  մակարդակով՝ սեպտեմբերի 20-ից սեպտեմբերի 26-ը: