Իրանը դառնում է Շանհայի համագործակցության կազմակերպության տարանցիկ դարպասը
Իրան-Չինաստան համատեղ առևտրի պալատի ղեկավարը հայտարարել է. «Աշխարհագրական դիրքի շնորհիվ, Իրանը համարվում է ՇՀԿ արևմտյան դարպասը և կարող է դառնալ կազմակերպության անդամ երկրները կապող տարանցիկ երթուղի»։
Մաջիդռեզա Հարիրին հայտարարել է, որ ՇՀԿ-ն, ձևավորվել է ռազմական և անվտանգության նպատակներով, հավելելով. «Ռուսաստանը և Չինաստանն իրենց առևտրային գործարքներն իրականացնում են ազգային արժույթով, և մենք կարող ենք օգտվել այդ մեթոդից և հնարավորությունից, քանի որ այս կազմակերպությունը մեծ ներուժ է տալիս համագործակցության հնարավորություններ ստեղծելու համար»։
Իրան-Չինաստան համատեղ առևտրի պալատի ղեկավարը ահվելել է. «Առևտրի ընդլայնման համար կարելի է օգտվել միասնական արժույթից»։
Հարիրին նաև ասել է. «Կան այլ հնարավորություններ՝ Իրանի և Չինաստանի միջև 25-ամյա փաստաթղթի, Իրանի և Ռուսաստանի միջև համագործակցության փաստաթղթի և «Մեկ ճանապարհ և գոտի» նախագծով սահմանված փոխըմբռնումների տեսքով, ինչպես նաև համագործակցության նոր հնարավորություն: ՇՀԿ-ի հետ համագործակցության նոր հնարավորությունների հետ մեկտեղ մենք կարող ենք ձևավորել տնտեսական դիվանագիտություն»։