Իրանը լուսանկարներում - Բադաբ Սուրաթի բազմագույն աղբյուրները
https://parstoday.ir/hy/news/iran-i182390-Իրանը_լուսանկարներում_Բադաբ_Սուրաթի_բազմագույն_աղբյուրները
Բադաբ Սուրաթբ աստիճանաձև աղբյուրի անունն է, որը գտնվում է Հյուսիսային Իրանի Մազանդարան նահանգի Էրոստ գյուղում։ Դամավանդ սարից հետո Բադաբ Սուրաթ աղբյուրը ազգային հուշարձանների ցանկում գրանցվել է որպես Իրանի երկրորդ բնական ժառանգությունը։
(last modified 2026-04-14T14:06:30+00:00 )
Սեպտեմբեր 20, 2022 03:38 Asia/Tehran

Բադաբ Սուրաթբ աստիճանաձև աղբյուրի անունն է, որը գտնվում է Հյուսիսային Իրանի Մազանդարան նահանգի Էրոստ գյուղում։ Դամավանդ սարից հետո Բադաբ Սուրաթ աղբյուրը ազգային հուշարձանների ցանկում գրանցվել է որպես Իրանի երկրորդ բնական ժառանգությունը։

Աղբյուրներից մի քանիսի ջուրը աղի է ու տաք և օգտակար է մաշկային հիվանդությունների, ռևմատիզմի և միգրենային գլխացավերի բուժման համար։

Աղբյուրներից մյուսի ջուրը թթու է և  կարմիր ու նարնջագույն գույներով, իսկ դրա շուրջը հանքավայրերի հետքեր են։

Այս աղբյուրները գոյանում են լեռների լանջերին տարիների ընթացքում հոսած հանքային և նստվածքային ջրերի հոսքի արդյունքում։ Քանի որ այս ջրերը պարունակում են հանքային աղեր, աղբյուրներից յուրաքանչյուրն ունի յուրահատուկ գույն և հատկություն։