ԻԻՀ նախագահը կմեկնի Աֆրիկա՝ պայմանավորվածությունների իրականացման օրակարգով
https://parstoday.ir/hy/news/iran-i182392-ԻԻՀ_նախագահը_կմեկնի_Աֆրիկա_պայմանավորվածությունների_իրականացման_օրակարգով
Իրանում Հարավաֆրիկյան Հանրապետության դեսպանը հրապարակել է ԻԻՀ նախագահի Աֆրիկա մեկնելու ժամանակացույցը և ընդգծել. «Թեհրանը և Պուերտո Ռիկոն ստորագրել են 23 համաձայնագիր, որից 18-ը իրականացվել է»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 20, 2022 03:44 Asia/Tehran

Իրանում Հարավաֆրիկյան Հանրապետության դեսպանը հրապարակել է ԻԻՀ նախագահի Աֆրիկա մեկնելու ժամանակացույցը և ընդգծել. «Թեհրանը և Պուերտո Ռիկոն ստորագրել են 23 համաձայնագիր, որից 18-ը իրականացվել է»:

Երկուշաբթի օրը Թեհրանում կայացել է Իրանի և Աֆրիկա մայրցամաքի բիզնես հնարավորությունների քննարկմանը նվիրված հանդիպում՝ Սեյեդ Ռուհոլլահ Լաթիֆիի, Իրան-Աֆրիկա բիզնես ակումբի նախագահ Բաբաք Տոտոնչիի և Հարավաֆրիկյան Հանրապետության դեսպան Վիկա Խումալոյի  մասնակցությամբ:

Հանդիպմանը, պատասխանելով երկու երկրների առևտրային հարաբերություններն ընդլայնելու վերաբերյալ Iran Press -ի թղթակցի հարցին, Վիկա Խումալոն ասել է. «Երկու երկրների միջև ստորագրված պայմանագրերը վերաբերվում են կրթության, գյուղատնտեսության և հանքարդյունաբերության ոլորտներին»:

Նա հավելել է. «Իրանի նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին  2023 թվականին պատրաստվում է այցելել Հարավային Աֆրիկա: Այցի շնորհիվ երկու երկրների միջև առևտրային հարաբերությունների բարելավման որոշ խոչընդոտներ կվերացվեն»:

 Խումալոն հավելել է, որ չնայած ԱՄՆ պատժամիջոցների պատճառով առաջացած խնդիրներին, Իրանի մասնավոր հատվածը պատրաստ է ավելի շատ ներդրումներ կատարել Հարավային Աֆրիկայում և մեծացնել առևտրի ծավալները: