ԻԻՀ գերագույն առաջնորդ. Սրբազան պաշտպանության իրականությունը պետք է հասնի երիտասարդների ականջին
ԻԻՀ գերագույն առաջնորդը հայտարարել է. «Սրբազան պաշտպանության (Իրաքի բաասական ռեժիմի կողմից Իսլամական Հանրապետությանը պարտադրված ութամյա պատերազմ) իրականությունը պետք է հասնի երիտասարդների ականջին: Նոր սերունդը շատ բաներ չգիտի ու երբ նարնց հետ խոսում ենք, տեսնում ենք, որ նրանք շատ բաներից տեղյակ չեն»:
Չորեքշաբթի օրը, Սրբազան պաշտպանության շաբաթվա նախօրեին, ԻԻՀ առաջնորդը հանդիպել է Իրան-Իրաք պատերազմին մասնակցած հրամանատարների և զինվորների հետ: Նա ասել է. «Մի օր մենք հայտարարում էին, որ բոլոր երկրները մասնակցում են Իրանի դեմ մղվող պատեազմին: Այսօր բոլոր երկրները հաստատում են մեր ասածը»:

Այաթոլլահ Խամենեին հավելել է. «Իրաքի հարձակումն Իրանի վրա անսպասելի չէր: Համաշխարհային ամբարտավանությունն աջակցեց Սադդամին՝ Իրանին պարտադրված պատերազմում»:

Նա նշել է. «Հեղափոխական համակարգի դեմ այդ երկրների հարձակումը բնական էր, քանի որ նրանք զայրացած էին հեղափոխության հաղթանակից: Հեղափոխությունն այնպիսի գործեր արեց, որոնք մենք չէինք նկատում, սակայն համաշխարհային բռնապետությունը դա տեսնում էր: Իրանի իսլամական հեղափոխությունը սպառնալիք էր բռնատիրական համակարգի համար»:

**
Հանդիպման մանրամասները կհրապարակվեն հաջորդիվ՝ ԻԻՀ հեղափոխության առաջնորդի գրասենյակից ստացվելուց հետո: