Ռայիսին ընդգծել է միակողմանիության դեմ պայքարում ՄԱԿ-ի լուրջ դերակատարության անհրաժեշտությունը
ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսին ընդգծել է միակողմանիության դեմ պայքարում ՄԱԿ-ի լուրջ դերակատարության անհրաժեշտությունը
Նյու Յորք կատարած այցի 5-րդ օրը, հինգշաբթի երեկոյան ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ հանդիպման ժամանակ, ընդգծելով կազմակերպության դիրքորոշման կարևորությունը՝ իրենց խնդիրները լուծելու հարցում ազգերի ազատության և օտարերկրացիներին նրանց ներքին գործերին միջամտելու հնարավորություն չտալու հարցում, Այաթոլլահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին ասել է.«Միավորված Ազգերի Կազմակերպությունը պետք է լինի ազգերի կազմակերպություն, ոչ թե գերտերությունների»:
Նշելով, որ Իրանը հարևանների դժվար օրերի բարեկամ է և անդրադառնալով Իրանի մարդասիրական քայլերին այդ թվում՝ աֆղանցի փախստականներին հյուրընկալելուն և ահաբեկչության դեմ պայքարը՝ որպես տարածաշրջանում ու աշխարհում առկա մեծ վտանգ, Ռայիսին ասել է.«ِԴրա փոխարեն, ՆԱՏՕ-ն ու ԱՄՆ-ն տարածաշրջան են բերել պատերազմ, ավերածությունը, օկուպացիա և սպանություն»:
Ընդգծելով հակամարտությունների կարգավորման համար տարածաշրջանային երկխոսություններին Իրանի կողմից ցուցաբերվող աջակցությանը և դիմելով Գուտերեշին Ռաիսին ասել է.«Այս ամբիոնից ճշմարտության ու արդարության գործադրման դեպքում ձեր անունը միշտ կհիշվի այս համաշխարհային կազմակերպության պատմության մեջ»:
Հանդիպման ընթացքում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ասել է.«Միջուկային համաձայնությունից ԱՄՆ-ի դուրս գալը ապակառուցողական ու անհանգստացնող քայլ էր»:
Անտոնիո Գուտերեշը նշել է, որ ՄԱԿ-ն աջակցում է տարածաշրջանային երկխոսությունների ձևաչափ ստեղծելու Իրանի նախաձեռնությանը և հաստատել է ԻԻՀ-ի դիրքորոշումները մարդու իրավունքների հարցում, ասելով.«Մարդու իրավունքները չպետք է օգտագործվեն որպես երկրների դեմ պատերազմ սանձազերծելու գործիք»։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն իր դժգոհությունն է հայտնել Իրանի դեմ պատժամիջոցների շարունակվելու կապակցությամբ՝ հատկապես կորոնավիրուսի համաճարակի պայմաններում: Նա ասել է.«Իրանն ունի հին քաղաքակրթություն և այսօրվա աշխարհի անփոխարինելի և անհերքելի մասն է, և Իսլամական Հանրապետության նկատառումները Եմենի, Իրաքի, Սիրիայի, Լիբանանի և Աֆղանստանի խնդիրները իրենց ժողովրդի կողմից լուծելու վերաբերյալ հիմնավոր են և խելամիտ»: