Իրանը էլեկտրաէներգիա է արտահանելու Թուրքիա
Իրանի Իսլամական Հանրապետության էներգետիկայի նախարարը հայտարարել է. «Թուրքական կողմի ներդրումներով, առաջիկայում Վան քաղաքում հնարավոր կլինի Իրանի էլեկտրաէներգիան վաճառել Թուրքիային»։
ԻԻՀ տարածաշրջանի երկրների հետ էլեկտրաէներգիայի արտահանման և ներմուծման վերաբերյալ պայմանավորվածություններ է ձեռք բերել: ։
Ադրբեջանը, Թուրքիան և Ռուսաստանն այն երկրների թվում են, որոնց հետ Իրանի Իսլամական Հանրապետությունը համաձայնություն է կնքել էլեկտրաէներգիայի արտահանման և ներմուծման վերաբերյալ։
Իրանի էներգետիկայի նախարար Ալի Աքբար Մեհրաբյանը Թուրքիա կատարած իր մեկօրյա այցի ընթացքում Անկարայում հանդիպել և քննարկել է էներգետիկայի և բնական պաշարների ու Թուրքիայի գյուղատնտեսության և անտառային տնտեսության նախարարների հետ։
Մեհրաբյանն ասել է. «Ընդհանուր ջրերի և Արաքս գետի հարցերի վերաբերյալ որոշվել է ձևավորել մշտական հանձնաժողով՝ գետի խնդիրները ուսումնասիրելու և երկու կողմերին հետաքրքրող հարցերի շուրջ բանակցելու համար»։