Ռայիսի. Եթե ամերիկացիները չխախտեն պայմանավորվածությունը, լավ համաձայնության հասնելու հնարավորություն կա
https://parstoday.ir/hy/news/iran-i182632-Ռայիսի._Եթե_ամերիկացիները_չխախտեն_պայմանավորվածությունը_լավ_համաձայնության_հասնելու_հնարավորություն_կա
ԻԻՀ նախագահն ասել է. «Եթե ամերիկացիները կատարեն իրենց պարտավորությունները, վերացնեն պատժամիջոցները և չխախտեն պայմանավորվածությունը, լավ համաձայնության հասնելու հնարավորություն կա»։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Սեպտեմբեր 23, 2022 16:19 Asia/Tehran
  • Ռայիսի. Եթե ամերիկացիները չխախտեն պայմանավորվածությունը, լավ համաձայնության հասնելու հնարավորություն կա

ԻԻՀ նախագահն ասել է. «Եթե ամերիկացիները կատարեն իրենց պարտավորությունները, վերացնեն պատժամիջոցները և չխախտեն պայմանավորվածությունը, լավ համաձայնության հասնելու հնարավորություն կա»։

Սեյեդ Էբրահիմ Ռայիսին  միջուկային համաձայնագրի մասին ասել է. «Համաձայնագիրը այն հարցերից է, որին, եթե ամերիկացիները ցանկանում են վերադառնալ, ապա պետք է վերադառնան իրենց պարտավորությունների կատարմանը և չեղարկեն պատժամիջոցները»։

ԻԻՀ նախագահն ընդգծել է. «Մեր բանակցողները հստակ արտահայտել են իրենց տեսակետները, այդ կապակցությամբ: Իսկ ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուն պաշտոնապես ասել է, որ իրանցիների ներակայացրած տեսակետը լիովին տրամաբանական է»։

Ռայիսին ասել է. «Այսօր գնդակը ամերիկացիների դաշտում է, և նրանք պետք է որոշեն գործել ճիշտ և պարտավորությունների համաձայն»։