Իրանի ֆուտբոլի հավաքականը հաղթանակ է տարել Ուրուգվայի հավաքականի նկատմամբ
Իրանի և Ուրուգվայի ֆուտբոլի ազգային հավաքականների նախապատրաստական հանդիպումն ավարտվել է 1:0 հաշվով՝ հօգուտ Իրանի:
Կատարի առաջնությանն ընդառաջ, ֆուտբոլի Իրանի և Ուրուգվայի ազգային հավաքականները ուրբաթ օրը հանդիպել են Ավստրիայի Սենտ Պաուլտեն քաղաքի NV Arena մարզադաշտում:
Հնդիպման միակ գոլը 79-րդ րոպեին խփել է Մեհդի Թարեմին։
Սա Ուրուգվայի առաջին պարտությունն էր գլխավոր մարզիչ Դիեգո Ալոնսոյի օրոք: Նրա գլխավորությամբ, վերջին յոթ խաղերում, Ուրգվայի հավաքականը գրանցել է վեց հաղթանակ և մեկ ոչ-ոքի:
Երեքշաբթի օրն Իրանի հավաքականն իր երկրորդ նախապատրաստական հանդիպումը կունենա Սենեգալի հավաքականի հետ:
Ֆուտբոլի աշխարհի 22-րդ առաջնությունը կանցկացվի Կատարում՝ սույն թվականի նոյեմբերի 20-ից դեկտեմբերի 18-ը։