Իրանի ֆուտբոլի հավաքականը հաղթանակ է տարել Ուրուգվայի հավաքականի նկատմամբ
https://parstoday.ir/hy/news/iran-i182670-Իրանի_ֆուտբոլի_հավաքականը_հաղթանակ_է_տարել_Ուրուգվայի_հավաքականի_նկատմամբ
Իրանի և Ուրուգվայի ֆուտբոլի ազգային հավաքականների նախապատրաստական ​​հանդիպումն ավարտվել է 1:0 հաշվով՝ հօգուտ Իրանի:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 24, 2022 03:49 Asia/Tehran

Իրանի և Ուրուգվայի ֆուտբոլի ազգային հավաքականների նախապատրաստական ​​հանդիպումն ավարտվել է 1:0 հաշվով՝ հօգուտ Իրանի:

Կատարի առաջնությանն ընդառաջ,  ֆուտբոլի Իրանի և Ուրուգվայի ազգային հավաքականները ուրբաթ օրը հանդիպել են  Ավստրիայի Սենտ Պաուլտեն քաղաքի NV Arena մարզադաշտում:

Հնդիպման միակ գոլը 79-րդ րոպեին խփել է Մեհդի Թարեմին։

Սա Ուրուգվայի առաջին պարտությունն էր գլխավոր մարզիչ Դիեգո Ալոնսոյի օրոք: Նրա գլխավորությամբ, վերջին յոթ խաղերում, Ուրգվայի հավաքականը գրանցել է  վեց հաղթանակ և մեկ ոչ-ոքի:

Երեքշաբթի օրն Իրանի հավաքականն իր երկրորդ նախապատրաստական հանդիպումը կունենա Սենեգալի հավաքականի հետ:

Ֆուտբոլի աշխարհի 22-րդ առաջնությունը կանցկացվի Կատարում՝ սույն թվականի  նոյեմբերի 20-ից դեկտեմբերի 18-ը։