ԻՀՊԿ. «Քոմլե» ահաբեկչական խմբավորման դիրքերի վրա հարձակումները շարունակվում են
ԻՀՊԿ ցամաքային ուժերը հայտարարել են Իրաքի Քուրդիստանի տարածքում գործող «Քոմլե» ահաբեկչական խմբավորման դիրքերի վրա հարձակումների մասին:
Իրանում քաոսային վիճակ ստեղծելու նպատակով սահմանամերձ քաղաքներ «Քոմլե» և «Դեմոկրատ» ահաբեկչական խմբավորումների զինված անդամների մուտք գործելուց հետո, ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ հարձակում է սկսում այդ խմբավորումների դիրքերի դեմ, որոնք գտնվում են Իրաքի Քուրդիստան նահանգում:
ԻՀՊԿ ցամաքային ուժերի հայտարարության մեջ ասված է. «Ցամաքային ուժերը հատուկ գործողություն են սկսում՝ երկրի սահմաններից դուրս գործող այս երկու ահաբեկչական խմբավորումների սադրանքները կանխելու և Իրաքի Քուրդիստան նահանգում նրանց տեղակայման վայրերը ոչնչացնելու նպատակով»:
Հայտարարության մեջ ասված է. «Իսլամի մարտիկների գործողություններն ուղղված են սահմանային կայուն անվտանգությունը երաշխավորելուն և հանցագործ ու ագրեսոր ահաբեկիչներին պատժելուն, ինչպես նաև Իրաքի Քուրդիստան շրջանի պաշտոնայներին պատասխանատվության ենթարկելուն՝ միջազգային օրենքները խախտելու և իրենց պարտավորությունների մեջ թերանալու պատճառով»: