Ամիր Աբդոլլահյան. Պաղեստինի օկուպացիայի խնդիրը կարող է լուծվել հանրաքվեով
Իրանի ԱԳ նախարարն ասել է. «Արևմտյան Ասիայում օկուպացիայի և երկարատև հակամարտության խնդիրը կարող է լուծվել Իրանի ներկայացրած ժողովրդավարական նախաձեռնության գործադրմամբ և հանրաքվեի միջոցով պաղեստինցիները կարող են որոշել իրենց ճակատագիրը»:
ՄԱԿ-ի ԳԱ 77-րդ նստաշրջանի շրջանակներում Պաղեստինի հարցի քննարկման նպատակով կայացած Չմաիվորման շարժման ԱԳ նախարարների նիստում, Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը հայտարարել է. «Միջազգային հանրության լռության և իրավապաշտպան կազմակերպությունների պասիվության ստվերում, Պաղեստինը հայտնվել է ծանր իրավիճակում և պաղեստինցիներն ապրում են օկուպացիայի, շրջափակման, ագրեսիայի, էքսպանսիոնիզմի և դաժան քաղաքականության անմարդկային և անտանելի պայմաններում, որոնք նրանց պարտադրում է Իսրայելի ռեժիմը»:
Նա նշել է. «Սիոնիստական ռեժիմը շարունակում է խախտել պաղեստինցիենրի իրավունքները, ներառյալ՝ կյանքի իրավունքը, լռության իրավունքը և աշխատանքի իրավունքը, ինչպես շարունակում է ավանաշինության քաղաքականությունը, բռնի միգրացիան, գույքի և հողերի բռնազավթումը, այգիների և գյուղատնտեսական հողերի ոչնչացումն ու պաղեստինցի երիտասարդների ու երեխաների ձերբակալությունները»: