Սեպտեմբեր 30, 2022 11:03 Asia/Tehran
  • Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար. Ռադիոդեղագործության զարգացման կարողությունները կավելանան

Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարը հայտարարել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը ռադիոդեղերի արտադրության ոլորտում աշխարհում առաջատար արտադրողներից է և ոլորտի կարողությունները զարգանում են:

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ Իրանի Քերման քաղաք այցելած Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամին ասել է. «Ռադիոդեղագործական փաթեթներ արտադրելության շնորհիվ՝ երկրի 205 բժշկական կենտրոններում հիվանդները կօգտվեն այս տեխնոլոգիայից»։

Նշելով, որ միջուկային տեխնոլոգիաների ընդլայնումը կարևոր, ռազմավարական և գործադիր օրակարգ է, ԻԻՀ փոխնախագահն ասել է. «Ատոմային էներգիայի կազմակերպությունում աշխատովմ են 20-ամյա ռազմավարական փաստաթղթի  հիման վրա, ինչը հնարավորություն կտա ոլորտին ավելի զարգանալ»։

Նշելով, որ աշխարհում միջուկային տեխնոլոգիա ասելիս ընկալվում է ուրանի հարստացում, սակայն դա  աշխատանքի միայն մեկ մասն է, Էսլամին ընդգծել է. «Միջուկային տեխնոլոգիան ունի երկու բաժին: Առաջին դեպքում այս տեխնոլոգիան արտադրում է էլեկտրաէներգիա: Մյուս բաժինը  ճառագայթներն են, որոնք օգտագործվում են տարբեր նպատակներով, օրինակ՝ ախտորոշման, բուժման, սարքավորումների և ռադիոդեղագործական միջոցների համար»:

Պիտակ