Իրանը լուսանկարներում- Յազդի Ամիր Չախմաղ համալիրը
https://parstoday.ir/hy/news/iran-i183396-Իրանը_լուսանկարներում_Յազդի_Ամիր_Չախմաղ_համալիրը
Յազդի Ամիր Չախմաղ համալիրը քաղաքի ամենահիասքանչ տեսարժան վայրերից է, որը ներառում է հրապարակ, թեքիե, շուկա, ջրի պահեստ և մզկիթ: Համալիրը գտնվում է Յազդի հին մասում։
(last modified 2026-04-14T14:06:30+00:00 )
Հոկտեմբեր 03, 2022 06:13 Asia/Tehran
  • Իրանը լուսանկարներում- Յազդի Ամիր Չախմաղ համալիրը

Յազդի Ամիր Չախմաղ համալիրը քաղաքի ամենահիասքանչ տեսարժան վայրերից է, որը ներառում է հրապարակ, թեքիե, շուկա, ջրի պահեստ և մզկիթ: Համալիրը գտնվում է Յազդի հին մասում։

Յազդում գտնվող   կրակի տաճարը զրադաշտների սրբատեղին է։ Այս տաճարում կրակը վառվում է արդեն 1500 տարի։

Հնագույն պատմությամբ Յազդում են գտնվում իրանական արվեստի, մշակույթի և քաղաքակրթության լավագույն նմուշները, ներառյալ՝ կրոնական շինություններ,  մզկիթներ, հոսեյնիեներ, զրադաշտական ​​սրբավայրեր, պատմական տներ, ջրամբարներ, պատմական այգիներ, բադգիրներ և շուկաներ:

Յազդը հում կավից կառուցված առաջին քաղաքն է և երկրորդ պատմական քաղաքն աշխարհում: Քաղաքի պատմական մասը, որը զբաղեցնում է 5000 հա տարածք, գրանցված է ազգային հուշարձանների ցանկում։

Յազդի բնության  առանձնահատկությունները  գրավում են մեծ թվով ներքին և օտարերկրյա զբոսաշրջիկների: