Իրանի ԱԳՆ խոսնակ. Աշխարհը չի մոռացել Կանադայում զանգվածային գերեզմանների հայտնաբերման խայտառակությունը
(last modified Thu, 06 Oct 2022 08:16:07 GMT )
Հոկտեմբեր 06, 2022 11:46 Asia/Tehran
  • Իրանի ԱԳՆ խոսնակ. Աշխարհը չի մոռացել Կանադայում զանգվածային գերեզմանների հայտնաբերման խայտառակությունը

Իրանի ԱԳՆ խոսնակն ասել է.«Աշխարհը չի մոռացել շուրջ մեկ տարի առաջ Կանադայում զանգվածային գերեզմանների հայտնաբերման խայտառակ դեպքը»:

Հինգշաբթի օրը, Իրանի ներքին հարցերին Կանադայի կառավարության միջամտություններից հետո, Իրանի ԱԳՆ խոսնակն  Նասեր Քանանի Չաֆին իր ինստագրամյան էջում գրել է.«Երբ մարդու իրավունքները դառնում են խաղալիք և այլոց վրա քաղաքական ճնշում գործադրելու գործիք, գերիշխող համակարգի լրատվական կայսրությունը օգնում է մարդու իրավունքների համակարգված խախտման մեջ մեղադրվողին հայտնվել պահանջատերերի դիրքում»։

Քանանի Չաֆին գրել է.«Այլ երկրների մասին խոսելը և ուրիշների դեմ ենթադրյալ խնդիրների հետևում թաքնվելը չի ​​փոխում այն ​​փաստը, որ ԱՄՆ կառավարության ամենամոտ և մարդու իրավունքների պաշտպանության  հավակնորդ դաշնակիցներից մեկի վկայականում առկա է մանկասպանություն ու մարդու իրավունքների անտեսում»:

Երկուշաբթի օրը, Կանադայի ԱԳ նախարարը հայտնել է Իրանի դեմ պատժամիջոցներ սահամանելու և Մահսա Ամինիի մահվան պատրվակով խռովարարներին աջակցելու մասին:

Կանադական Global News կայքի փոխանցմամբ՝ Կանադայի արտաքին գործերի նախարար  Մելանի Ջոլին,  Մահսա ԱՄինիի մահվան պատրվակով հայտարարել է, որ Կանադայի կառավարությունը նոր պատժամիջոցներ կկիրառի Իրանի դեմ։