Հոկտեմբեր 20, 2022 11:32 Asia/Tehran
  • Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար. Միջուկային արդյունաբերության զարգացումը հասարակության հրատապ կարիքն է

Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարն ասել է. «Միջուկային արդյունաբերության զարգացումը հասարակության հրատապ կարիքն է»։

Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամադ Էսլամին  ներքին արտդրության գամմա ճառագայթման երկրորդ համակարգի բացման արարողության ժամանակ, նշելով, որ միջուկային տեխնոլոգիան ունի կիրառման շատ լայն շրջանակ, հավելեց. «Այսօր Իրանի Իսլամական Հանրապետությունը ականատես է միջուկային արդյունաբերության առաջընթացի արագության բարձրացմանը»։

Հիշեցնելով Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի շեշտադրումները, ինչպես նաև Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության կողմից հաստատված համապարփակ փաստաթուղթը, Էսլամին հայտարարել է կազմակերպության օրակարգում խաղաղ միջուկային արդյունաբերության ընդլայնման մասին և ասել. «Բարեբախտաբար, այն ընդլայնվում է ավելի ու ավելի շատ տեխնոլոգիաների կիրառմամբ»։

Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարն ընդգծելով, որ ինքնապաշտպանվող գամմա ճառագայթման համակարգի նախագծումն ու ինժեներական աշխատանքները և դրա կառուցումը կատարվել են ներքին գիտելիքահենք ընկերությունների կողմից, ասել է. «Իրականացված ուսումնասիրության պլանը, ինչպես նաև այս համակարգերի գյուղատնտեսական մթերքների արտադրական և լոգիստիկ կենտրոնների նույնականացումը կընդլայնվեն ողջ երկրում»։

Պիտակ