Իրանից Թուրքիա գազի արտահանման ծավալներն աճել են
https://parstoday.ir/hy/news/iran-i184918-Իրանից_Թուրքիա_գազի_արտահանման_ծավալներն_աճել_են
Իրանի նավթի նախարարը հայտարարել է գազային պայմանագրի երկարաձգման և Իրանից Թուրքիա գազի արտահանման ծավալների ավելացման մասին։
(last modified 2026-04-22T14:27:35+00:00 )
Հոկտեմբեր 21, 2022 08:57 Asia/Tehran
  •  Իրանից Թուրքիա գազի արտահանման ծավալներն աճել են

Իրանի նավթի նախարարը հայտարարել է գազային պայմանագրի երկարաձգման և Իրանից Թուրքիա գազի արտահանման ծավալների ավելացման մասին։

Թուրքիայի մայրաքաղաք Անկարա կատարած այցի ընթացքում, Իրանի նավթի նախարար Ջավադ Օջին հանդիպում  է ունեցել այդ երկրի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դոնմուզի, էկոնոմիկայի և գանձապետարանի նախարար Նուրուդդին Նաբաթիի և Կենտրոնական բանկի ղեկավար Շահաբ Քավջիօղլուի հետ։

Օջին նշել է, որ այցի կարևորագույն նպատակներն են պայմանագրի երկարաձգումը, գազի արտահանման ծավալների և ներդրումների ավելացումը գազի, նավթամթերքի և նավթաքիմիական արդյունաբերության ոլորտում և ասել. «Երկու երկրների նախարարները ստորագրել են օրական 30 միլիոն խորանարդ մետր և տարեկան մոտ 10 միլիարդ խորանարդ մետր իրանական գազ Թուրքիա արտահանելու պայմանագիրը»:

Իրանի նավթի նախարարը նաև մատնանշել է Թուրքիայի հետ նավթամթերքի, այդ թվում՝ նավթաքիմիական ապրանքների արտահանման և ներմուծման ծավալների և բարտերի ուշագրավ անցյալը և հավելել, անցյալ տարի Իրանի Իսլամական Հանրապետության նավթաքիմիական արտադրանքի արտահանման ծավալը դեպի աշխարհի շատ երկրներ, այդ թվում՝ Թուրքիա, հասել է 12,5 միլիարդ դոլարի։