Ադրբեջանն Իրանի համար Կասպից ծովի երկրներ արտահանման առաջին ուղղությունն է
Հոկտեմբեր 25, 2022 04:31 Asia/Tehran
Ընթացիկ տարվա առաջին վեց ամսում Ադրբեջան Իրանի արտահանման ծավալներն աճել են 72 տոկոսով։
Տնտեսական հարաբերություններն ընդլայնելու Թեհրանի և Բաքվի վճռականության շնորհիվ, այս տարվա առաջին վեց ամսում Ադրբեջան Իրանի արտահանման արժեքը հասել է ավելի քան 363 միլիոն դոլարի։
ԻԻՀ մաքսատան հայտարարության համաձայն՝ նույն ժամանակահատվածում Իրանն Ադրբեջանից ներկրել է շուրջ 20 մլն դոլարի ապրանք:
Իրանական ապրանքները որակի և մատչելի գնի շնորհիվ մեծ պահանջարկ ունեն Ադրբեջանում:
Այս տարածաշրջանում Իրանի արտահանման հաջորդ ուղղությունները Ռուսաստանը, Թուրքմենստանն ու Ղազախստանն են։
Երկու երկրների 15-րդ համատեղ հանձնաժողովում Իրանն ու Ադրբեջանը պայմանավորվել են առևտուրը հասցնել մինչև մեկ միլիարդ դոլարի։
Պիտակ