Ադրբեջանն Իրանի համար Կասպից ծովի երկրներ արտահանման առաջին ուղղությունն է
https://parstoday.ir/hy/news/iran-i185202-Ադրբեջանն_Իրանի_համար_Կասպից_ծովի_երկրներ_արտահանման_առաջին_ուղղությունն_է
Ընթացիկ տարվա առաջին վեց ամսում Ադրբեջան Իրանի արտահանման ծավալներն աճել են 72 տոկոսով։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 25, 2022 04:31 Asia/Tehran

Ընթացիկ տարվա առաջին վեց ամսում Ադրբեջան Իրանի արտահանման ծավալներն աճել են 72 տոկոսով։

Տնտեսական հարաբերություններն ընդլայնելու Թեհրանի և Բաքվի վճռականության շնորհիվ, այս տարվա առաջին վեց ամսում Ադրբեջան Իրանի արտահանման արժեքը հասել է ավելի քան 363 միլիոն դոլարի։ 

ԻԻՀ մաքսատան հայտարարության համաձայն՝ նույն ժամանակահատվածում Իրանն Ադրբեջանից ներկրել է շուրջ 20 մլն դոլարի ապրանք:

Իրանական ապրանքները որակի և մատչելի գնի շնորհիվ մեծ պահանջարկ ունեն Ադրբեջանում: 

Այս տարածաշրջանում Իրանի արտահանման հաջորդ ուղղությունները Ռուսաստանը, Թուրքմենստանն ու Ղազախստանն են։

Երկու երկրների 15-րդ համատեղ հանձնաժողովում Իրանն ու Ադրբեջանը պայմանավորվել են առևտուրը հասցնել մինչև մեկ միլիարդ դոլարի։