Իրանի Շիրազ քաղաքում ռումբի վնասազերծում
https://parstoday.ir/hy/news/iran-i185484-Իրանի_Շիրազ_քաղաքում_ռումբի_վնասազերծում
Իրանի հարավում գտնվող Ֆարս նահանգի ոստիկանությունը հայտարարել է Շիրազի Մաալի Աբադ քաղաքում ինքնաշեն պայթուցիկ ռումբի հայտնաբերման մասին։
(last modified 2026-05-06T14:25:38+00:00 )
Հոկտեմբեր 28, 2022 13:15 Asia/Tehran

Իրանի հարավում գտնվող Ֆարս նահանգի ոստիկանությունը հայտարարել է Շիրազի Մաալի Աբադ քաղաքում ինքնաշեն պայթուցիկ ռումբի հայտնաբերման մասին։

Շիրազի նահանգապետ Լոթֆոլլահ Շեյբանին ասել է.«Ինչ-որ մեկը ծրագրել է ռումբ տեղադրել Շիրազի Մաալի Աբադ փողոցում, որը ձախողվել է անվտանգության և իրավապահ մարմինների զգոնության շնորհիվ»։

Լոթֆոլլահ Շեյբանին ասել է.«Այն անձը, ով մտադիր էր ռումբ տեղադրել այս փողոցում, մեծ կործանարար ուժով պայթուցիկ է տեղադրել տոպրակի մեջ՝ Շիրազի ամենաբանուկ շրջաններից՝ Մաալի Աբադ փողոցում պայթեցնելու համար: Եթե ​​դա տեղի ունենար, գուցե մեծ թվով մարդիկ զոհվեին ու վիրավորվեին»:

Շիրազի նահանգապետը մատնանշել է, որ ռմբադրող անձը դեռևս գտնվում է ոստիկանության ձեռքում՝ հետաքննության և հարցաքննության համար, իսկ հետաքննությունից հետո կհայտարարվի նրա ինքնությունը և այլ մանրամասներ։