122 մլրդ դոլարարժութային պահուստներով Իրանը տարածաշրջանում զբաղեցնում է երրորդ տեղը
Նոյեմբեր 04, 2022 11:41 Asia/Tehran
Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) վերջերս հրապարակած զեկույցում հայտարարել է, որ 122 մլրդ դոլարարժութային պահուստներով, Իրանը երրորդն է Արևմտյան Ասիայում, Հյուսիսային Աֆրիկայում և Կենտրոնական Ասիայում:
Արժույթի միջազգային հիմնադրամը հայտարարել է, որ այս տարի Իրանին հասանելի արժութային պահուստները կազմել են 30,8 մլրդ դոլար։
Այս ցուցանիշը նախորդ տարվա համեմատ աճել է մոտ 13 մլրդ դոլարով։
Հասանելի արժութային պահուստներն այն պահուստներ են, որոնք պատրաստ են և գտնվում են երկրի ֆինանսական իշխանությունների վերահսկողության տակ և ենթարկված չեն պատժամիջոցների։
Տարածաշրջանում միայն երկու երկիր՝ Սաուդյան Արաբիան և ԱՄԷ-ն, Իրանից ավելի շատ արժութային պահուստներ ունեն:
Պիտակ