Իրանը լուսանկարներում- Ղալաթ պատմական գյուղը՝ Շիրազի զբոսաշրջության կենտրոն
(last modified Tue, 15 Nov 2022 14:08:48 GMT )
Նոյեմբեր 15, 2022 17:38 Asia/Tehran

Շիրազից 36 կիլոմետր հյուսիս-արևմուտք գտնվող Ղալաթ ամառանոցային գյուղը պարսից պոեզիայի և գրականության մայրաքաղաքն է: Գյուղը 2019 թվականին գրանցվել է Իրանի ազգային ժառանգության ցանկում։

Պատմական  Ղալաթ գյուղն ավելի քան հազարամյա պատմություն ունի: Ղալաթը նախկինում կոչվում էր Քալաթ: Քալաթ կամ ղալե նշանակում  է  ամրոց կամ բարձր լեռան վրա կառուցված վայր։

Ղալաթը աստիճանավոր ճարտարապետությամբ կառուցված գյուղ է և պատմական անցյալում եղել է Իրանի թագավորների ամառային նստավայրերից մեկը, և այդ պատճառով այս տարածքում կառուցվել է մեծ ամրոց։

Չնայած Ղալաթ գյուղի պատմական ամրոցը ավերակ է դարձել, սակայն այն դեռ մնում է, որպես տեսարժան վայր։ Այս ամրոցը կառուցվել է Աթաբեկյանների  ժամանակաշրջանում և վերակառուցվել սելջուկների օրոք՝ տարածաշրջանի անվտանգությունն ապահովելու համար։

Ղալաթ զբոսաշրջային գյուղի գեղատեսիլ բնությունից բացի, այս տարածքում կա նաև պատմական թանգարան, որի  մեջ  եղած գործիքները վկայում են Ղալաթ գյուղի պատմության ու հնության մասին։

Շիրազի այս գեղեցիկ և տեսարժան տարածքը Ֆարս նահանգի կարևորագույն զբոսաշրջային ուղղություններից մեկն է: