Իրանը լուսանկարներում- Գորգանի երաժշտական փառատոն, իրանական հաճելի երաժշտություն
(last modified Wed, 16 Nov 2022 12:13:25 GMT )
Նոյեմբեր 16, 2022 15:43 Asia/Tehran

Իրանի Գոլեստան նահանգի կենտրոն Գորգանում անցկացվում է Իրանի ազգագրական 15-րդ միջազգային երաժշտական ​​փառատոնը։

Իրանի 15-րդ միջազգային երաժշտական ​​փառատոնը 2022 թվականի նոյեմբերի 14-ից 18-ը Ֆախրեդդին Ասադ Գորգանի դահլիճում հյուրընկալում է  արվեստագետներին,  զբոսաշրջիկներին և իրանական իսկական երաժշտության սիրահարներին:

Իրանի տարբեր նահանգներից ,  ինչպես նաև Աֆղանստանից, Ուզբեկստանից, Թուրքիայից, Ղազախստանից և Տաջիկստանից 16 երաժշտական ​​խմբեր ելույթ են ունենում Գորգանում ընթացող Իրանի ազգագրական 15-րդ միջազգային երաժշտական ​​փառատոնում:

Այս փառատոնի երկրորդ գիշերը (նոյեմբերի 15-ին) ելույթ ունեցան քրդական, ազերի,  լաք խմբերը և Աֆղանստանից ժամանած երաժշտական ​​խումբը, որն արժանացավ ժողովրդի և արվեստագետների մեծ ընդունելությանը։

 

Արվեստն ու մշակույթն Իրանի հարևան երկրների ժողովուրդների միջև հարաբերությունների ընդլայնման ուղիներից մեկն է, և Գորգանում անցկացվող Իրանի ազգագրական 15-րդ միջազգային երաժշտական ​​փառատոնը լավապես պատկերել է բարեկամության և մշակութային կապի այս զգացումը: