Իրանը լուսանկարներում. Հայկական հուշահամալիր՝ Իրանի միակ հայաբնակ գյուղում
(last modified Wed, 23 Nov 2022 14:06:56 GMT )
Նոյեմբեր 23, 2022 17:36 Asia/Tehran
  • Իրանը լուսանկարներում. Հայկական հուշահամալիր՝ Իրանի միակ հայաբնակ գյուղում

Շուրջ 5 դար առաջ հայկական առաջին խմբերը բնակություն են հաստատել Իրանի Սպահան նահանգի կենտրոնից 170 կմ հեռավորության վրա գտնվող Բուին-Միանդաշթ քաղաքում և շրջակա գյուղերում:

Բուին-Միանդաշթի եղանակների և լեռնային կլիմայի  բազմազանությունն  այս քաղաքն առանձնացրել է որպես կարևոր զբոսաշրջային ուղղություն շրջակա քաղաքների շարքում:

Բուին-Միանդաշթում վաղ տարիներից ի վեր ապրում են կրոնական փոքրամասնություններ։ Կրոնների հետևորդների խաղաղ գոյակցությունը նշվում  է որպես այս տարածաշրջանի առանձնահատկություններից մեկը։ Ավելի քան 500 տարի առաջ  հայերի առաջին խումբը բնակություն  հաստատեց Բուին-Միանդաշթում և Հազար Ջարիբ, Բոլորան ու Զարնե գյուղերում։ Հայերն այնուհետև շարունակելով իրենց կյանքն այս գյուղերում աստիճանաբար կառուցեցին Սուրբ Ղուկաս  եկեղեցին:

Այսօր Զարնե, Հազարջարիբ և Բոլորան գյուղերում հայկական գերեզմանոցները համարվում են Բուին-Միանդաշթ քաղաքի պատմական և տեսարժան վայրերից մեկը և ամեն տարի գրավում են  բազմաթիվ զբոսաշրջիկների։

Զարնե գյուղը Բուին-Միանդաշտ քաղաքի կրոնական փոքրամասնությունների միակ մնացած գյուղն է, որտեղ բոլոր բնակիչները հայեր են, և այն համարվում է Իրանի միակ հայաբնակ գյուղը։ Այս գյուղը գտնվում է քաղաքի արևմուտքում և ունի անաղարտ ու գեղատեսիլ բնություն: Մեկ հեկտար տարածքով և 400 տարվա վաղեմություն ունեցող Զարնեի հայկական գերեզմանատունը գրանցված է Իրանի ազգային հուշարձանների ցանկում։