Մեկնաբանություն. Իրանը դեմ է ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի հակաիրանական բանաձևին
https://parstoday.ir/hy/news/iran-i187652-Մեկնաբանություն._Իրանը_դեմ_է_ՄԱԿ_ի_մարդու_իրավունքների_խորհրդի_հակաիրանական_բանաձևին
Հինգշաբթի գիշեր հանդես գալով մի հաղորդագրությամբ Իրանի ԱԳ նախարարությունը արձագանքել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդում հակաիրանական բանաձևի ընդունման քայլին:
(last modified 2025-08-05T04:59:57+00:00 )
Նոյեմբեր 25, 2022 13:50 Asia/Tehran
  • Մեկնաբանություն. Իրանը դեմ է ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի հակաիրանական բանաձևին

Հինգշաբթի գիշեր հանդես գալով մի հաղորդագրությամբ Իրանի ԱԳ նախարարությունը արձագանքել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդում հակաիրանական բանաձևի ընդունման քայլին:

Այս հաղորդագրության մեջ ասված է. «Իրանի ԱԳՆ-ն խստորեն դատապարտում է ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդին հակաիրանական բանաձև պարտադրելու արևմտյան սակավաթիվ երկրների քայլը: Շատ ցավալի երևույթ է, որ Մարդու իրավունքների խորհուրդը հերթական անգամ չարաշահվում է սակավաթիվ երկրների կարճատև շահերը ապահովելու համար»:

ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհուրդը ընդունել է բանաձև այսպես կոչված «Իրանում մարդու իրավունքների իրավիճակը» խնդրի վերաբերյալ: բանաձևի ընդունումը նշանակում է, որ Մարդու իրավունքների խորհուրդը համաձայն է ստեղծել փաստահավաք հանձնաժողով Իրանում տեղի ունեցած վերջին խռովությունների ընթացքում «Իրանի կողմից մարդկային իրավունքների խախտման» մասին հայտարարությունները քննելու համար: Բանաձևն ընդունվել է 25 կողմ, 6 դեմ և 15 ձեռնպահ ձայներով: Չինաստանը, Պակիստանը, Էրիթրեան, Վենեսուելան, Կուբան և Հայաստանը այն 6 երկրներն են, որ դեմ են քվեարկել բանաձևին: Այս նիստի ընթացքում որոշ երկրներ այդ թվում՝ Վենեսուելլան, Զիմբաբվեն, Պակիստանը, Չինաստանը, Սիրիան և Ռուսաստանը ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդին մեղադրել են «Երկստանդարտ չափանիշներով» առաջնորդվելու մեջ: ԱՄՆ-ի գլխավորությամբ արևմտյան բլոկը, Իրանում Մահսա Ամինիի մաահվան պատրվակվով մեկնարկած անհանդարտությունների ու խռովությունների մեկնարկից իվեր շարունակ փորձել է վառ պահել անհանդարտությունների կրակը և այս առիթն չարաշահել ԻԻՀ-ի համակարգի թուլացման համար: Սա մի խնդիր է, որ նույնիսկ ԱՄՆ-ի որոշ մտավորականների անդրադարձել են դրան: Հաստատելով Իրանի ներքին խռովություններին ԱՄՆ-ի կողմից ցուցաբերված աջակցությունը, ամերիացի բարձրակարգ քաղաքական ակտիվիստ, հասարակական քաննադատ Նոամ Չամսկին ասել է. «Վաշինգտոնը հովանավորում է ԻԻՀ-ի համակարգի թուլացմանն ուղղված ցանկացած փորձ»: Այս անգամ արևմուտքի հակաիրանական քայերի ուղղությամբ, Գերմանիան, ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդում առաջարկելով մի բանաձև, մտադիր է դատապարտել Իրանին ու նաև ստեղծել մի մեխանիզմ իբր թե Իրանում մարդու իրավունքների խախտման պարագաները ուսումնասիրելու համար: Իրանի ԱԳՆ-ն իր հաղորդագրության մեջ ասել է. «Գերմանիայի և այս բանաձևի արծարծման մեջ մասնակից մի շարք արևմտյան երկրների կառավարություններ, սխալ հաշվարկների հիմունքներով, քաղաքական հատուկ լոբբիների ճնշման տակ և հակաիրանական մի շարք ԶԼՄ-ների ազդեցության տակ, ռազմավարական սխալ են կատարել և ժամանակը ցույց կտա, որ այս քաղաքական կարճատեսությունը իրենց վնասին է լինելու... Ժնևում ընդունված բանաձևը, ուղղակիորեն արդյունքն է միջազգային ասպարեզում արևմտյան մի շարք երկրների նպատակներն առաջ տանելու համար օգտագործված սխալ տեղեկությունների: Որոշ ժամանակ առաջ ՄԱԿ-ի գլծավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ հեռախոսազրույցի ընթացքում Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը, մերժելով Իրանի վերաբերյալ Մարդու իրավունքների խորհրդի արտահերթ նիստի անցկացման համար գործադրվող ջանքերը, զգուշացրել է Արևմուտքի հետ Իրանի համագործակցության վրա այս խորհրդի քաղաքական գործողությունների բացասական հետևանքների մասին։ Քննադատելով արևմտյան որոշ երկրների երկակի պահվածքը՝ Ամիր Աբդուլլահյանը մերժված գործողություն է համարել Իրանի վերաբերյալ Մարդու իրավունքների խորհրդի արտահերթ նիստ անցկացնելու նրանց փորձը և ընդգծել.«Մարդու իրավունքների խորհրդի նիստը պետք է անցկացվի այն կառավարությունների համար, որոնք խթանում են բռնությունն ու ահաբեկչությունը, այլ ոչ թե ԻԻՀ-ի համար, որը մարդու իրավունքների իրական պաշտպանն է և խորը զսպվածություն է ցուցաբերել վերջին անկարգությունների ժամանակ»: