Ֆրանսիան միջամտում է Իրանի ներքին գործերին
https://parstoday.ir/hy/news/iran-i187892-Ֆրանսիան_միջամտում_է_Իրանի_ներքին_գործերին
Ֆրանսիայի Ազգային ժողովի օրենսդիրները հաստատել են ոչ պարտադիր բանաձև՝ աջակցություն հայտնելով Իրանում տեղի ունեցող անկարգություններին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 29, 2022 05:21 Asia/Tehran
  • Ֆրանսիան միջամտում է Իրանի ներքին գործերին

Ֆրանսիայի Ազգային ժողովի օրենսդիրները հաստատել են ոչ պարտադիր բանաձև՝ աջակցություն հայտնելով Իրանում տեղի ունեցող անկարգություններին:

Կրկնելով Արևմուտքի հակաիրանական մեղադրանքները, ֆրանսիացի օրենսդիրները նշել են, որ Իրանի իշխանությունների գործողություններն ակնհայտորեն խախտում են ցույցերի անցկացման և խոսքի ազատության իրավունքները:

Իրանում անկարգություններ հրահրելու ծրագրի տապալումից հետո, Արևմուտքը Թեհրանի վրա ճնշում գործադրելու նոր ճանապարհներ է փնտրում:

Այդ շրջանակում, բացի պատժամիջոցների նոր փաթեթների կիրառումից, արևմտյան երկրները հանդես են գալիս հակաիրանական հայտարարություններով, հաստատում հակաիրանական բանաձևեր և խստացնում Թեհրանի վրա գործադրվող քաղաքական ճնշումը:

Թշնամիները Մահսա Ամինիի մահվան պատրվակով Իրանում տեղի ունեցած վերջին անկարգությունները օգտագործում են որպես երկրի ներքին գործերին միջամտելու և հնարավորինս շատ անկարգություններ հրահրելու հնարավորություն։

Վերջին օրերին Իրանի որոշ քաղաքներում տեղի են ունեցել անկարգություններ, որոնք չեզոքացվել են անվտանգության ուժերի զգոնության և ասպարեզում իսլամական Իրանի ժողովրդի ներկայության շնորհիվ:

Վերջին խռովությունների ժամանակ, ԱՄՆ-ի և երբեմն նաև Եվրոպայի քաղաքական առաջնորդները, նրանց կից լրատվամիջոցները, ինչպես նաև Արևմուտքի կողմից հովանավորվող պարսկական լրատվամիջոցները, ամեն կերպ աջակցեցին խռովարարներին և ժողովրդի անվտանգությունը խաթարողներին: