Ղալիբաֆ. Ահաբեկչական գործողությունները վկայում են թշնամու հուսահատության մասին
https://parstoday.ir/hy/news/iran-i188780-Ղալիբաֆ._Ահաբեկչական_գործողությունները_վկայում_են_թշնամու_հուսահատության_մասին
Նշելով, որ թշնամիների իրականացրած ահաբեկչական գործողությունները վկայում են նրանց հուսահատության մասին, Իրանի իսլամական խորհրդարանի նախագահը հավելել է. «Հանցագործ ԱՄՆ-ն այսօր պետական մակարդակով ահաբեկչություն է իրականացնում»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 09, 2022 07:45 Asia/Tehran
  • Ղալիբաֆ. Ահաբեկչական գործողությունները վկայում են թշնամու հուսահատության մասին

Նշելով, որ թշնամիների իրականացրած ահաբեկչական գործողությունները վկայում են նրանց հուսահատության մասին, Իրանի իսլամական խորհրդարանի նախագահը հավելել է. «Հանցագործ ԱՄՆ-ն այսօր պետական մակարդակով ահաբեկչություն է իրականացնում»:

Շիրազի Շահ Չերաղ սրբավայրում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի քառասնօրյակի արարողության ժամանակ, Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆն ասել է. «Այս բոլոր իրադարձություններն աշխարհի ազատախոհներին ևս մեկ անգամ փաստեցին, որ բռնատեր ու կեղեքող համակարգն այլ մարտավարություն չունի, քան ահաբեկչությունը»:

Նա հավելել է. «Նրանք համացանցում ստեղծել են հարթակներ, որտեղ ահաբեկչություն են սովորեցնում, իսկ մյուս կողմից խոսում են մարդու իրավունքների մասին»:

Ղալիբաֆի խոսքով. «Սիոնիստների համար ամոթալի է անկարողությունից դրդված ահաբեկչության դիմելը»: 

Նշելով, որ թշնամիներն իրենց հաշվարկներում սխալվեցին, քան որ Իրանի ժողովուրդը, չնայած  բոլոր դժվարություններին, դրսևորեց դիմադրություն ու աննկուն ոգի, Ղալիբաֆը հավելել է. «Ահաբեկչությունը սարսափելի հանցանք է և Սիոնիստական ռեժիմի ու ԱՄՆ-ի  բարբարոսության խորհրդանիշը»:

Անդրադառնալով վերջին ամիսներին Իրանում տեղի ունեցած իրադարձություններին, Ղալիբաֆը նշել է. «Այս իրադարձությունները մարդու իրավունքների, ազատության և կանանց իրավունքների մասին խոսողների կողմից մարդկության դեմ իրականացված հանցագործության վառ ապացույցն են»:

Խոսելով Իրանի ներուժի և հնարավորությունների մասին, Իսլամական խորհրդարանի նախագահն ասել է. «Նկատի առնելով երկրում առկա կարողությունները՝ նյութական  ռեսուրսներ և հարստություն արտադրելու ոլորտում, ինչպես նաև երիտասարդների ու մասնագետների առկայությունը,  այս ժողովրդին լուսավոր ապագա է սպասվում»: