Իրանի հյուսիս-արևմուտքում չեզոքացվել է հակահեղափոխական ցանցի հետ կապված խումբ
https://parstoday.ir/hy/news/iran-i188782-Իրանի_հյուսիս_արևմուտքում_չեզոքացվել_է_հակահեղափոխական_ցանցի_հետ_կապված_խումբ
Իրանի Արդաբիլ նահանգում ԻՀՊԿ հետախուզական կազմակերպությունը հայտարարել է հակահեղափոխական շարժումների հետ կապված ցանցի երեք անդամների ձերբակալության մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 09, 2022 07:50 Asia/Tehran
  • Իրանի հյուսիս-արևմուտքում չեզոքացվել  է հակահեղափոխական ցանցի հետ կապված խումբ

Իրանի Արդաբիլ նահանգում ԻՀՊԿ հետախուզական կազմակերպությունը հայտարարել է հակահեղափոխական շարժումների հետ կապված ցանցի երեք անդամների ձերբակալության մասին:

Հայտարարության մեջ ասվում է, որ խմբի անդամները ծրագրում էին իրականացնել Իրանի ազգային անվտանգության դեմ ուղղված գործողություններ և  մոլոտովի կոկտեյլների կիրառմամբ վնաս պատճառել պետական ու ռազմական շինություններին, սակայն Կորպուսի հետախուզական գործողության ժամանակ ձերբակալվել են:

Նշվում է նաև, որ խմբի անդամները կապ են ունեցել հակահեղափոխական ԶԼՄ-ների հետ և սոցիալական ցանցերում բազմաթիվ կեղծ հաշիվներ ստեղծելով, փորձել են ապակողմնորոշել հանրությանը, հրապարակել են կեղծ լուրեր  և ուղղորդել անկարգությունների մասնակիցներին: