ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հանձնաժողովից Իրանին հեռացնելու ամերիկյան բանաձևը հաստատվել է
https://parstoday.ir/hy/news/iran-i189228-ՄԱԿ_ի_Կանանց_կարգավիճակի_հանձնաժողովից_Իրանին_հեռացնելու_ամերիկյան_բանաձևը_հաստատվել_է
ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հանձնաժողովից Իրանին հեռացնելու ամերիկյան բանաձևը հաստատվել է 29 կողմ, 8 դեմ, 16 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:
(last modified 2025-08-05T04:59:57+00:00 )
Դեկտեմբեր 15, 2022 04:35 Asia/Tehran
  • ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հանձնաժողովից Իրանին հեռացնելու ամերիկյան բանաձևը հաստատվել է

ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հանձնաժողովից Իրանին հեռացնելու ամերիկյան բանաձևը հաստատվել է 29 կողմ, 8 դեմ, 16 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:

Բանաձևը ներկայացրել է ԱՄՆ-ն՝ հակաիրանական առավելագույն ճնշման և Իրանում անկարգություններին աջակցելու քաղաքականության շրջանակլներում: 
Բանաձևին դեմ են քվեարկել Բոլիվիան, Չինաստանը, Ղազախստանը, Նիկարագուան, Նիգերիան, Օմանը, Ռուսաստանը և Զիմբաբվեն:
ՄԱԿ-ի կանանց կարգավիճակի հանձնաժողովն ունի 45 անդամ: Իրանի անդամակցության չեղարկմամբ, Արևմտյան Ասիայի տարածաշրջանից հանձնաժողովին այժմ անդամակցում է միայն Օմանը: Իսկ իսլամական երկրներից հանձնաժողովին անդամակցում են Ինդոնեզիան, Աֆղանստանը, Օմանը, Լիբիան և Թունիսը։
Իրանն այժմ ունի հանձաժողովի նիստներին մասնակցելու իրավունք, սակայն այլևս չունի ձայնի իրավունք: 
Խստորեն դատապարտելով ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական խորհրդի (ECOSOC) նիստում ԱՄՆ-ի առաջարկած հակաիրանական բանաձևի հաստատումն ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին այն անվանել է քաղաքական,  իրավական հիմնավորում չունեցող, կանոնադրությանը հակասող քայլ, որը կազմակերպությունում սխալ ընթացակարգ է ստեղծում: 
Նասեր Քանաին ասել է. «ԱՄՆ-ի այս հակաիրանական քայլը միակողմանի քաղաքական պահանջներ ներկայացնելու և միջազգային կառույցներում ընտրությունների ընթացակարգն անտեսելու փորձ է»։
Նրա խոսքով. «Ծիծաղելի է, որ Պաղեստինի ժողովրդի դեմ հանցագործությունների երկար պատմություն ունեցող Սիոնիստական կեղծ ռեժիմն ԱՄՆ-ի աջակցությամբ անդամակցում է Կանանց կարգավիճակի հանձնաժողովին»:
Նասեր Քանանին հավելել է. «ԱՄՆ-ն չի կարող Իսլամական Հանրապետության դեմ ուղղված գործողություններով կոծկել մի քանի տասնամյակ շարունակ պատժամիջոցների կիրառմամբ իրանցիների իրավունքների համատարած ոտնահարման փաստը»: