Իրանի և Հայաստանի միջև համագործակցության փաստաթղթերի ցուցահանդես է կայացել
https://parstoday.ir/hy/news/iran-i189314-Իրանի_և_Հայաստանի_միջև_համագործակցության_փաստաթղթերի_ցուցահանդես_է_կայացել
Իրանի և Հայաստանի միջև համագործակցության փաստաթղթերի ցուցահանդեսը մեկնարկել է Խուզեստան նահանգի Ահվազ քաղաքի նահատակ Չամրանի անվան համալսարանում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 16, 2022 09:06 Asia/Tehran
  • Իրանի և Հայաստանի միջև համագործակցության փաստաթղթերի ցուցահանդես է կայացել

Իրանի և Հայաստանի միջև համագործակցության փաստաթղթերի ցուցահանդեսը մեկնարկել է Խուզեստան նահանգի Ահվազ քաղաքի նահատակ Չամրանի անվան համալսարանում:

Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, այս փաստաթղթերը ներառում են Իրանի և Հայաստանի հարաբերությունների մասին նախորդ շրջանների ղեկավարների 13 հրամանագրեր։

Այդ փաստաթղթերը լուսանկարների տեսքով ուղարկվել են համալսարանի գրադարան, և բանակցությունների հիման վրա այդ փաստաթղթերի բնօրինակները կնվիրաբերվեն համալսարանի գրադարանին։

Իրանում Հայաստանի Հանրապետության դեսպան Արսեն Ավագյանի, Երևանի պետական ​​համալսարանի իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանի և Ահվազի նահատակ Չամրանի անվան համալսարանի ռեկտոր Ախունդ Ալիի ներկայությամբ այս ցուցահանդեսի շրջանակում կայացած հանդիպմանը, տեղի է ունեցել Նորայր Մեհրաբյանի թարգմանությամբ հինգ հատորների շնորհանդեսը: