Իրանը պատրաստ է օգնել լուծելու տարածաշրջանային վեճերը և հաստատել խաղաղություն. Աբդոլլահիանը՝ Չավուշօղլուին
https://parstoday.ir/hy/news/iran-i189340-Իրանը_պատրաստ_է_օգնել_լուծելու_տարածաշրջանային_վեճերը_և_հաստատել_խաղաղություն._Աբդոլլահիանը_Չավուշօղլուին
Թուրքիայի արտգործնախարարը հինգշաբթի հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի հետ։ Այս մասին հայտնում են Թուրքիայի ԱԳՆ-ից։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 16, 2022 13:42 Asia/Tehran
  • Իրանը պատրաստ է օգնել լուծելու տարածաշրջանային վեճերը և հաստատել խաղաղություն. Աբդոլլահիանը՝ Չավուշօղլուին

Թուրքիայի արտգործնախարարը հինգշաբթի հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի հետ։ Այս մասին հայտնում են Թուրքիայի ԱԳՆ-ից։

Դիվանագիտության ղեկավարները քննարկել են փոխայցելությունների նախապատրաստական աշխատանքները, մտքեր փոխանակել տարածաշրջանային գործընթացների շուրջ։

Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ օգնելու լուծել տարածաշրջանային վեճերը և հաստատել խաղաղություն և անվտանգություն տարածաշրջանում։

Մևլույթ Չավուշօղլուն իր հերթին նշել է, որ Թուրքիան գոհ է Իրանի հետ զարգացող հարաբերություններից՝ նշելով, որ Թեհրանի և Անկարայի միջև կապերի ընդլայնումը կօգնի ամրապնդել տարածաշրջանային անվտանգությունն ու կայունությունը։

Նա նաև Իրանի հետ տարածաշրջանային համագործակցության խթանումը որակել է որպես «խիստ կառուցողական» և ողջունել երկու հարևանների բարձրաստիճան պաշտոնյաների շփումները։