Իրանում մեկնարկել են նոր հետազոտական ռեակտորի կառուցման աշխատանքները
Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարը հայտնել է նոր հետազոտական ռեակտորի կառուցման աշխատանքները մեկնարկելու մասին:
Իրանցի երիտասարդ գիտնականներն ու մասնագետները զգալի հաջողությունների են հասել արդյունաբերական և բժշկական ոլորտներում միջուկային տարբեր տեսակի սարքավորումների կառուցման և արտադրության ոլորտում:
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմեդ Էսլամին Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական ծառայությանը տված հարցազրույցում հայտնելով նոր հետազոտական ռեակտորի կառուցման աշխատանքների մեկնարկի մասին ասել է.-«Այս ռեակտորը կփոխարինի Թեհրանի ռեակտորին»:
Էսլամին հավելել է.-«Վերջին 4 տարիների ընթացքում արագացել է «Տետրա» կենտրոնի իրագործման ծրագիրը, որը կլինի տարածաշրջանում ռադիոդեղագործական արտադրության ամենամեծ կենտրոնը»։
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարը նաև ասել է. «Այս 10 մեգավատ հզորությամբ հետազոտական ռեակտորը, որը Թեհրանի ռեակտորի համեմատությամբ ավելի լավ գործունեություն և արդյունավետություն կունենա, կներառի գործունեության լայն շրջանակ, որտեղ նաև նախատեսել ենք վառելիքի փորձարկում»:
Էսլամին նշել է. «Այս կենտրոնի շահագործմամբ մենք ունենալու ենք ավելի մեծ կարողություններ և նոր ռեակտորի կիրառմամբ ավելի բարձր հզորությամբ կարողանալու ենք աջակցել հետազոտության, կրթության և ռադիոդեղերի արտադրության գործընթացին»։
Էսլամին Ատոմային էներգիայի կազմակերպությունում տեխնոլոգիաների տեղայնացման վերաբերյալ ասել է.-«Այս կազմակերպության գիտնականների ջանքերով մենք նպատակ ենք դրել՝ հավատալ, որ կարող ենք դա անել երկրի ներսում»: