Իրանը լոսւանկարներում- Թեհրանում ընթանում է «Իրանական Չելլե, համաշխարհային Յալդա» ցուցահանդես-փառատոնը
Ձմեռային արևադարձին ընդառաջ, որն Իրանում տոնում են Չելլեի գիշեր կամ Յալդայի գիշեր անունով, Թեհրանի Լալե հյուրանոցում ընթանում է «Իրանական Չելլե, համաշխարհային Յալդա» ցուցահանդես-փառատոնը:
Յալդայի գիշերվա ծեսը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական համաշխարհային ժառանգության ցանկում գրանցելուց հետո, Թեհրանում բացվել է «Իրանական Չելլե, համաշխարհային Յալդա» ցուցահանդես-փառատոնը, որը հյուրընկալում է իրանցիներին, զբոսաշրջիկներին և Իրանի հարուստ սովորույթներով և մշակույթով հետաքրքրվողներին։
Ցուցահանդեսում ներկայացված են տոնի հետ առընչվող ձեռագործ աշխատանքներ, ինչպես նաև այն խորհրդանշող մրգերը, այդ թվում՝ ձմերուկն ու նուռը:
Ցուցահանդեսը, որը մեկնարկել է դեկտեմբերի 12-ին, կտևի մինչև ձմեռային արևադարձի օրը կամ Յալդա հնագույն տոնի գիշերը՝ դեկտեմբերի 21-ը։
Իրանցիներն արդեն սկսել են պատրաստվել Յալդայի գիշերվա տոնին: