Վահիդի. Իսլամական Իրանի թշնամիները կրկին ձախողվեցին անկարգությունների հարցում
Դեկտեմբեր 23, 2022 06:40 Asia/Tehran
Իրանի ՆԳ նախարար Ահմեդ Վահիդին հայտարարել է. «Չնայած վերջին անկարգությունների ժամանակ իրենց բոլոր ջանքերի և ուժերի գործադրմանը, թշնամիները կրկին ձախողվեցին»:
Նշելով, որ ժողովուրդը վստահում է Իսլամական Հանրապետության սրբազան համակարգին ու երկրի պաշտոնյաներին, Վահիդին հավելել է, որ թշնամին փորձում է անվստահություն առաջացնել ժողովրդի շրջանում:Նա նշել է, որ Իրանին վնասելու նպատակով, թշնամին ասպարեզ է բերել անջատողական ու ահաբեկչական խմբերին:
Վահիդին ասել է. «Քանի դեռ մենք հավատարիմ ենք հեղափոխությանը, թշնամին չի կարողանա ներթափանցել Իրան»:
Պիտակ