Վահիդի. Իսլամական Իրանի թշնամիները կրկին ձախողվեցին անկարգությունների հարցում
https://parstoday.ir/hy/news/iran-i189792-Վահիդի._Իսլամական_Իրանի_թշնամիները_կրկին_ձախողվեցին_անկարգությունների_հարցում
Իրանի ՆԳ նախարար Ահմեդ Վահիդին հայտարարել է. «Չնայած վերջին անկարգությունների ժամանակ իրենց բոլոր ջանքերի և ուժերի գործադրմանը, թշնամիները կրկին ձախողվեցին»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 23, 2022 06:40 Asia/Tehran
  • Վահիդի. Իսլամական Իրանի թշնամիները կրկին ձախողվեցին անկարգությունների հարցում

Իրանի ՆԳ նախարար Ահմեդ Վահիդին հայտարարել է. «Չնայած վերջին անկարգությունների ժամանակ իրենց բոլոր ջանքերի և ուժերի գործադրմանը, թշնամիները կրկին ձախողվեցին»:

Նշելով, որ ժողովուրդը վստահում է Իսլամական Հանրապետության սրբազան համակարգին ու երկրի պաշտոնյաներին, Վահիդին հավելել է, որ թշնամին փորձում է անվստահություն առաջացնել ժողովրդի շրջանում:Նա նշել է, որ Իրանին վնասելու նպատակով, թշնամին ասպարեզ է բերել անջատողական ու ահաբեկչական խմբերին:
Վահիդին ասել է. «Քանի դեռ մենք հավատարիմ ենք հեղափոխությանը, թշնամին չի կարողանա ներթափանցել Իրան»: