Ամիր Աբդոլլահյան. Իրանը պատրաստ է կատարել միջուկային համաձայնության համար անհրաժեշտ վերջնական քայլերը
https://parstoday.ir/hy/news/iran-i189846-Ամիր_Աբդոլլահյան._Իրանը_պատրաստ_է_կատարել_միջուկային_համաձայնության_համար_անհրաժեշտ_վերջնական_քայլերը
ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանն ասել է. «Իրանը պատրաստ է ձեռնարկել միջուկային համաձայնագրի և անօրինական պատժամիջոցնրի չեղարկման համար անհրաժեշտ վերջնական քայլերը»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 24, 2022 04:56 Asia/Tehran
  •  Ամիր Աբդոլլահյան. Իրանը պատրաստ է կատարել միջուկային համաձայնության համար անհրաժեշտ վերջնական քայլերը

ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանն ասել է. «Իրանը պատրաստ է ձեռնարկել միջուկային համաձայնագրի և անօրինական պատժամիջոցնրի չեղարկման համար անհրաժեշտ վերջնական քայլերը»:

Ուրբաթ օրն Ամիր Աբդոլլահյանը Twitter-ում գրել է. «ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Ժոզեպ Բորելի հետ հանդիպմանը նշել եմ, որ Իրանը պատրաստ է կատարել միջուկային համաձայնագրի համար անհրաժեշտ վերջնական քայլերը: Սակայն Իրանի համաձայնության պատուհանը մշտապես բաց չէ»:
Նշելով, որ Ուկրաինայի ճգնժամն ունի միայն քաղաքական լուծում, Աբդոլլահյանը հավելել է. «Գուանտանամոյի և Աբու Ղորեյբի ողբերգությունները և Եմենում ու Աֆղանստանում կանանց և երեխաների նկատմամբ իրականացված հանցագործություններն ԱՄՆ-ին իրավունք չեն տալիս  քարոզել ուրիշներին»:
Իրանի ԱԳ նախարարը նշել է, որ ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ժոզեպ Բորելի հետ հանդիպումը եղել է անկեղծ, բարեկամական և կառուցողական։