Իրանի ազգային հավաքականի ֆուտբոլիստը գրանցվել է «Պորտու» ակումբի պատմության մեջ
https://parstoday.ir/hy/news/iran-i189856-Իրանի_ազգային_հավաքականի_ֆուտբոլիստը_գրանցվել_է_Պորտու_ակումբի_պատմության_մեջ
Իրանի ֆուտբոլի ազգային հավաքականի աստղն իր անունը գրանցել է «Պորտու» ակումբի պատմության լավագույն ռմբարկուների ցուցակում։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 24, 2022 07:40 Asia/Tehran
  • Իրանի ազգային հավաքականի ֆուտբոլիստը գրանցվել է «Պորտու»  ակումբի պատմության մեջ

Իրանի ֆուտբոլի ազգային հավաքականի աստղն իր անունը գրանցել է «Պորտու» ակումբի պատմության լավագույն ռմբարկուների ցուցակում։

Պորտուգալական Օջոգո թերթի հաղորդմամբ՝ Իրանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Մեհդի Թարեմիի անունը գրանցվել է «Պորտու» ակումբի պատմության լավագույն ռմբարկուների ցուցակում։
Պորտուգալական լրատվամիջոցը գրել է.«Մեհդի Թարեմին սկսել է գոլեր խփել «Պորտուի» կազմում Կատարում կայանալիք ԱԱ-2022-ից վերադառնալուց հետո։
Վիսլայի դարպասը գրավելուց հետո այս հարձակվողը գրավեց նաև Ժիլ Վիսենտեի դարպասը Լիգայի գավաթի խմբային փուլի վերջին տուրում և զբաղեցրեց ակունվի լավագույն ռմբարկուների ցանկում 25-րդ տեղը։
«Պորտու» ակումբի լավագույն 25 ռմբարկուների շարքում ընդգրկվելուց հետո Իրանի ազգային ֆուտբոլիստը նկատի ունենալով ցուցակի հաջորդ անունների գոլերի թիվը և իր գոլերի հերթականությունը, պետք է հույս ունենա, որ լավագույն ռմբարկուների շարքում կզբաղեցնի ավելի բարձր դիրք: