Բացվել է ԻԻՀ բանակի Էլեկտրոնային պատերազմի ուսուցման վարժարանը
https://parstoday.ir/hy/news/iran-i189862-Բացվել_է_ԻԻՀ_բանակի_Էլեկտրոնային_պատերազմի_ուսուցման_վարժարանը
Թեհրանում ռազմաօդային ուժերի գլխավոր հրամանատարի ներկայությամբ բացվել է ԻԻՀ բանակի Էլեկտրոնային պատերազմի ուսուցման վարժարանը։
(last modified 2026-04-29T03:01:52+00:00 )
Դեկտեմբեր 24, 2022 08:39 Asia/Tehran
  • Բացվել է ԻԻՀ  բանակի Էլեկտրոնային պատերազմի ուսուցման վարժարանը

Թեհրանում ռազմաօդային ուժերի գլխավոր հրամանատարի ներկայությամբ բացվել է ԻԻՀ բանակի Էլեկտրոնային պատերազմի ուսուցման վարժարանը։

Ըստ Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական գործակալության փոխանցման՝ ԻԻՀ բանակի գլխավոր հրամանատար, գեներալ-մայոր Սեյեդ Աբդուլռահիմ Մուսավին բանակի Էլեկտրոնային պատերազմի ուսուցման վարժարանի բացման արարողության ժամանակ ասել է. «Էլեկտրոնային պատերազմի ոլորտը բանակում ավելին է, քան գերատեսչություն, և այն համարվում է հզորություն։
անկացած ուժ, եթե չունենա անհրաժեշտ հզորություն այս ոլորտում, տարբեր ոլորտներում կտուժի»։
Գեներալ-մայոր Մուսավին հավելեց. «Բանակի էլեկտրոնային պատերազմի դպրոցի բացմամբ ապահովվել են հիմնական ենթակառուցվածքները, և օգտագործելով երիտասարդության կարողությունները և ռազմաօդային ուժերի բարձրակարգ դասախոսների փորձը, այս կենտրոնը կդառնա հզորացման համալիր՝ էլեկտրոնային պատերազմի ոլորտում»։
ԻԻՀ բանակի գլխավոր հրամանատարն ընդգծեց. «Էլեկտրոնային պատերազմի վարժարանի ստեղծմամբ, մասնագիտացված մարդկային ռեսուրսների կիրառմամբ և համալիրից դուրս ակադեմիական էլիտաների կարողությունների կիրառմամբ ապագայում ավելի մեծ քայլեր կձեռնարկվեն》։