Տեղեկատվության ազատության դեմ ուղղված քայլով արգելափակվել է Parsoday.com կայքը
https://parstoday.ir/hy/news/iran-i189868-Տեղեկատվության_ազատության_դեմ_ուղղված_քայլով_արգելափակվել_է_parsoday.com_կայքը
Դաժան և միակողմանի պատժամիջոցների պատրվակով և ընդդեմ տեղեկատվության հրապարակման ազատության, Pars Today (parstoday.com) լրատվական-մշակութային կայքը, որն իր լսարանին սպասարկում էր 25 լեզուներով, արգելափակվել է։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 24, 2022 09:58 Asia/Tehran
  • Տեղեկատվության ազատության դեմ ուղղված քայլով արգելափակվել է Parsoday.com կայքը

Դաժան և միակողմանի պատժամիջոցների պատրվակով և ընդդեմ տեղեկատվության հրապարակման ազատության, Pars Today (parstoday.com) լրատվական-մշակութային կայքը, որն իր լսարանին սպասարկում էր 25 լեզուներով, արգելափակվել է։

Վերջին օրերին Pars Today (parstoday.com)  բազմալեզու լրատվական-մշակութային կայքը անհասանելի է դառել ամբողջ աշխարհում իր հսկայական լսարանի համար:

.com դոմենը տրամադրող ընկերությունը հայտարարել է, որ դադարեցրել է Pars Today կայքի սպասարկումը, քանի որ Իրանի Իսլամական Հանրապետության ռադիհեռուստատեսության կազմակերպությունը (IRIB) գտնվում է ԱՄՆ ֆինանսների նախարարության, Եվրամիության և Կանադայի պատժամիջոցների ներքո:

ԻԻՀ ռադիհեռուստատեսության կազմակերպության արտասահմանյան բաժնի տնօրենը հայտարարել է, որ Pars Today կայքը այսուհետ հասանելի կլինի բոլոր լեզուներով ամբողջ աշխարհում՝ .ir այսինքն parstoday.ir հասցեով։

2015 թվականից Pars Today լրատվական, մշակութային և ռադիոկայանը 24 ժամյա կարգով իր լսարանի և օգտատերերի համար հրապարակում է նորություններ, լուրեր և տարբեր մուլտիմեդիաներ հայերեն և  24 այլ լեզուներով:

Հայերեն ռադիոժամի Թանկագին բարեկամներ, դուք ևս ինչպես նախկինում մեր բոլոր ծրագրերը կարող եք ունկնդրել parstoday.ir/hy հասցեի միջոցով: