Բայրամով. Ադրբեջանը երբեք Իրանի հետ լարվածության կողմնակից չի եղել
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Բաքուն երբեք Իրանի հետ լարվածության կողմնակից չի եղել։
Անդրադառնալով երկու երկրների հարաբերություններին, Բայրամովն ասել է. «Բաքուն կողմ է Թեհրանի հետ հարաբերությունների ընդլայնմանը: Տնտեսական ոլորտում Իրանի հետ համաձայնություններ են ձեռք բերվել»:
Նա նշել է, որ երկու երկրների հարաբերությունները հիմնված են փոխադարձ հարգանքի և միմյանց ներքին գործերին չմիջամտելու սկզբունքի վրա:
Աշխարհաքաղաքական և մի շարք գործոններ, այդ թվում՝ կրոնական և պատմական ընդհանրությունները, ժողովրդագրական միատարրությունը, ընդհանուր տնտեսական և անվտանգության շահերը պահանջում են, որ Իրանն ու Ադրբեջանը, որպես հարևաններ, սերտ և արդյունավետ համագործակցություն և համակարգում ունենան երկու ժողովուրդների շահերի և անվտանգության, ինչպես նաև տարածաշրջանում կայունության պահպանման ուղղությամբ: