Իրանի հայերեն ռադիոժամի հատուկ թողարկումն Ամանորի կապակցությամբ
2023թ տարեմուտի կապակցությամբ, Իրանի ռադիոհեռուստատեսության Հայերեն ռադիոժամը թողարկում է հոգևոր և ուրախ հաղորդումներ:
Ըստ ավանդույթի՝ ռադիոժամի հատուկ տոնական հաղորդումը կսկսվի դեկտեմբերի 31-ին, Թեհրանի ժամանակով 22:50-ին:
Ծրագրի ընթացքում կքննարկվեն այնպիսի թեմաներ, ինչպես՝ տարբեր տոների և Հիսուս Քրիստոստի ծննդյան օրվա հետ կապված ավանդույթները և արժեքները, կհնչեն ասմունքներ և երգեր, ամանորյա շնորհավորանքներ, ռադիոթատրոն և հարցազրույցներ ինչպես նաև Թեհրանի Հայոց թեմնի առաջնորդի պատգամը:

Հայերեն ռադիոժամի հարգելի ունկնդիրներն այս ծրագրին կարող են հետևել թվային ընդունիչների միջոցով՝ հեռուստատեսության արտասահամանյան բաժնում, ինչպես նաև Iran Seda բջջային հավելվածի միջոցով:
Հայաստանում և աշխարհի այլ երկրներում գտնվող ունկնդիրներն այս և ռադիոժամի մյուս ծրագրերին կարող են հետևել https://parstoday.ir/hy կայքի միջոցով:
Մեզ հետ կարող եք կապվել +982122013761 և + 982122162768 հեռախոսահամարներով և [email protected] էլ. հասցեով՝ կիսվելու ձեր ուղերձներով, առաջարկներով և քննադատություններով:
