Բաղերի Քանի. Իրանը պնդում է իր դիրքորոշումները պատժամիջոցների վերացման շուրջ բանակցությունների ընթացքում
(last modified Tue, 03 Jan 2023 07:18:19 GMT )
Հունվար 03, 2023 10:48 Asia/Tehran
  • Բաղերի Քանի. Իրանը պնդում է իր դիրքորոշումները պատժամիջոցների վերացման շուրջ բանակցությունների ընթացքում

Իրանի գլխավոր բանակցողն ասել է. «Իրանի Իսլամական Հանրապետությունը ընդգծում է իր տրամաբանական դիրքորոշումները պատժամիջոցների վերացման շուրջ բանակցությունների ընթացքում»:

Իրանի գլխավոր բանակցող Ալի Բաղերի Քանին ԻՌՆԱ-ին տված հարցազրույցում պատժամիջոցների վերացման շուրջ բանակցությունների վերջին կարգավիճակի մասին ասել է.«Բանակցությունները գործընթաց են, և այս գործընթացը դեռ շարունակվում է, և բանակցությունների ճանապարհին դադար չի եղել»։
Իրանի ԱԳ նախարարության քաղաքական հարցերով տեղակալը հայտարարեց. «Իրանի Իսլամական Հանրապետությունը շարունակում է ընդգծել իր տրամաբանական դիրքորոշումները պատժամիջոցների վերացման շուրջ բանակցություններում, և ընդունվել է Իրանի Իսլամական Հանրապետության տրամաբանությունը և պետք է ամբողջովին վերացվեն Իրանի Իսլամական Հանրապետության տնտեսական շահերի ճանապարհին գոյություն ունեցող բոլոր արգելքները»: