Իրանի ԱԳՆ-ն դատապարտել է «Charlie Hebdo» տխրահռչակ ամսագրի անարգալից քայլը
(last modified Thu, 05 Jan 2023 12:44:49 GMT )
Հունվար 05, 2023 16:14 Asia/Tehran
  • Իրանի ԱԳՆ-ն դատապարտել է «Charlie Hebdo» տխրահռչակ ամսագրի անարգալից քայլը

Իրանի ԱԳ նախարարությունը դատապարտել է «Charlie Hebdo» տխրահռչակ ամսագրի անարգալից քայլը: Ֆրանսիական պարբերականն իր այդ քայլով ոտնահարել է բարոյական նորմերը, պղծել կրոնական սրբությունները,և անարգել Իրանի քաղաքական ու կրոնական իշխանությանը և երկրի ինքնիշխանության խորհրդանշաններն ու ազգային արժեքները»:

Իրանի արտաքին գործերի նախարարությունը, դատապարտելով  «Charlie Hebdo» ամսագրի նվաստացուցիչ արարքը, հստակեցրել  է, որ Իսլամական Հանրապետությունը, պախարակելով  Ֆրանսիայի  համապատասխան իշխանությունների անգործությունը ֆրանսիական պարբերականում ռասիստական ատելություն տարածելու և հակաիսլամական  քարոզչություն իրականացնելու քայլերին դիմակայելու հարցում, դիտել է տվել    Ֆրանսիայի կառավարության անմիջական պատասխանատվությունը նման քայլերի հեղինակներին պատասխանատվության ենթարկելու համար:

Իրանի ԱԳ նախարարությունը նաև Ֆրանսիայի կառավարությունից  պահանջել է ամենայն լրջությամբ  պատասխանատվության ենթարկել այդ երկրում իսլամաֆոբիա տարածողներին և հակաիսլամական քարոզչություն իրականացնողներին:

Ընդգծելով խոսքի ազատության սահմանների խախտման և մարդու իրավունքների ոտնահարման, կրոնական արժեքների դեմ անարգանքի, կրոնական սրբությունների պղծման և այլ երկրների ազգային ինքնիշխանության դեմ ուղղված  սպառնալիքի նկատմամբ ֆրանսիական կառավարության անհերքելի պատասխանատվությունը, Իրանի արտաքին քաղաքական  գերատեսչությունը չհանդուրժելով Ֆրանսիայում լույս տեսնող գռեհիկ պարբերականի հակամարդկային ու հակամշակութային քայլի նկատմամբ այդ երկրի պահած լռությունը, և վերանայելով Ֆրանսիայի հետ մշակութային կապերը,  դադարեցրեց Իրանում Ֆրանսիայի Իրանագիտության ասոցիացիայի գործունեությունը: