Թեհրանը հարեւան երկրներում Սիոնիստական ռեժիմի հետ բախվելու ցանկություն չունի
ԱՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանն ընդգծել է. «ԻԻՀ շահագրգռված չէ, որ հարեւան երկրները դառնան Իրանի համար կեղծ Սիոնիստական ռեժիմի հետ հաշիվները մաքրելու վայր»։
Ուրբաթ օրը Tasnim լրատվական գործակալության հաղորդման համաձայն, ԱՀ-ում ԻԻՀ դեսպան Սեյեդ Աբբաս Մուսավին, Բաքվում այս ռեժիմի դեսպանի վերջին հարցազրույցի առնչությամբ երկրի լրատվական գործակալություններից մեկին՝ Ադրբեջանի Հանրապետության հետ այս ռեժիմի հարաբերությունների ընդլայնման վերաբերյալ և Իրանի հասցեին ինչ-որ չարաճճի ու պառակտիչ խոսքերի արտահայտման համար ասաց. «ԻԻՀ շահագրգռված չէ, որ հարևան երկրները Իրանի համար դառնան կեղծ Սիոնիստական ռեժիմի հետ հաշիվներ մաքրելու միջավայր: Բայց եթե այս ռեժիմը մտածի, որ կարող է սպառնալիք լինել Իրանի համար՝ մերձենալով Իրանի հարեւանների հետ, անպայման կզղջա»։
Բաքվում ԻԻՀ դեսպանն ընդգծեց. «Մենք հստակ զգուշացրել ենք Սիոնիստական ռեժիմի ներկայության և ազդեցության հետևանքների մասին և հայտարարել ենք, որ Սիոնիստական ռեժիմը երբեք չի լինի Իսլամական ազգերի և պետությունների բարեկամը, և որ հարաբերությունների ամրապնդումն ու կարգավորումը Իսլամական երկրների հետ՝ այս ռեժիմի հատուկ նախագիծն է այդ երկրների միջև պառակտում ստեղփելը, օկուպացիայի հաստատումը և պաղեստինյան ժողովրդի և այլ իսլամական ազգերի դեմ հանցագործությունների շարունակությունը»: