Իրանի, Ռուսաստանի և Ադրբեջանի էլեկտրացանցերի միացումը
Իրանի էներգետիկայի նախարարի միջազգային հարցերով խորհրդականը հայտնել է իրանական ընկերության կողմից երեք երկրների՝ Իրանի, Ռուսաստանի և Ադրբեջանի Հանրապետության էլեկտրացանցերի միացման վերաբերյալ ուսումնասիրությունների իրականացման մասին։
Մոհամմադ Ալի Ֆարահնաքյանն ԻՌՆԱ-ին տված հարցազրույցում նշել է. «Երեք երկրներ՝ Իրանը, Ռուսաստանը և Ադրբեջանն իրանական խորհրդատվական ընկերությանն են ընտրել երեք երկրների էլեկտրացանցերի միացման վերաբերյալ ուսումնասիրություններ անցկացնելու համար, ինչը մեծ պատիվ է Իրանի էլեկտրաէներգիայի արդյունաբերության համար»։
Իրանի էներգետիկայի նախարարի միջազգային հարցերով խորհրդականն ասել է.-«Այս տեսակի ծրագրերում պետք է դիտարկել կարևոր ասպեկտները, որոնցից ամենագլխավորը տնտեսականն է»։
Ֆարահնաքյանի խոսքով, էլեկտրաէներգիայի առքի կամ վաճառքի ձեռնտու լինելը, առք ու վաճառքի ժամանակը, երկրներում էլեկտրաէներգիայի առքուվաճառքի օրենքների ստուգումն Իրանի, Ռուսաստանի և Ադրբեջանի էլեկտրացանցերի միացման ուսումնասիրությունների տնտեսական ասպեկտի կարևորագույն բաժիններից են:
Էլեկտրաէներգիայի փոխանակումների և արտահանումների ընդլայնման նպատակով, միջազգային չափանիշներին համապատասխան հարևան երկրների հետ Իրանի էլեկտրացանցային կապերի զարգացումն այն ծրագրերից է, որին մեծ կարևորություն է տալիս էներգետիկայի նախարարությունը և որի իրականացումը հայտարարել է որպես իր հիմնական քաղաքականություններից մեկը: