Ամիր Աբդոլլահյանն արձագանքել է իրաքցի պաշտոնյաների կողմից Պարսից ծոցի անվան աղավաղմանը
Հունվար 11, 2023 06:52 Asia/Tehran
Ի պատասխան Իրաքի իշխանությունների կողմից Պարսից ծոցի անվանման աղավաղման, Թեհրանում այդ երկիր դեսպանը կանչվել է ԱԳՆ:
ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանն այդ կապակցությամբ հայտարարել է. «Պարսից ծոցի անվանման աղավաղումից հետո, Իրանում Իրաքի դեսպանը կանչվել է ԱԳՆ և նա տեղեկացվել է, որ Իրանի և իրանցիների համար շատ կարևոր է Պարսից ծոց անվանման ճիշտ և ամբողջական կիրառումը»:
Նա հավելել է. «Իրաքի վարչապետ Մոհամմադ ալ-Սուդանին համացանցում արած հրապարակման մեջ ուղել է այս սխալը»:
Խանե Մելլաթ գործակալության հետ հարցազրույցում, Ամիր Աբդոլլահյանն ընդգծել է. «Չնայած Իրաքի հետ ունենք ռազմավարական, եղբայրական և խորը հարաբերություններ, սակայն հստակ հայտնել ենք այս հարցի կապակցությամբ մեր դիրքորոշումը»:
Պիտակ