Պատկերավոր ահաբեկչություն. Արևմուտքի նոր արտադրանքը՝ Իրանին և իսլամական ինքնությանը հարվածելու համար
Իրանի ներքին գործերի նախարար Ահմադ Վահիդին չորեքշաբթի օրն արձագանքելով ֆրանսիական Charlie Hebdo պարբերականի լկտի քայլին, հայտարարել է.«Արևմտյան ոճով խոսքի ազատությունը, որը վերջերս հայտնվել է Charlie Hebdo կոչվող գռեհիկ ամսագրում, ցույց տվեց ահաբեկչության հովանավորողները, որոնց գործողությունների հետևանքներից դեռ տառապում է աշխարհը , նոր ու ավելի կազմակերպված ձևեր են տվել իրենց աշխատանքին, իսկ այս արտադրանքն աշխարհին ներկայացրել են «Պատկերավոր ահաբեկչության» ձևով։
Ֆրանսիական Charlie Hebdo ամսագիրը, որը նախկինում վիրավորել էր իսլամի մարգարեին, վերջերս հրապարակել է Իրանի կրոնական և քաղաքական գերագույն առաջնորդի վիրավորական ծաղրանկարներ։
Իրանի ներքին գործերի նախարարը նշել է. «Ֆրանսիական այս հրատարակության (Charlie Hebdo) նողկալի գործողությունը կրոնական իշխանության և իսլամական արժեքների դեմ, ինչը ակնհայտորեն հակաիսլամական և ատելության վառ օրինակ է, համարվում է վիրավորանք կանանց, հատկապես իրանցի կանանց նկատմամբ»:
Վահիդին նշել է.«Ֆրանսիայի պաշտոնատարների պահած լռությունը և այս առնչությամբ նրանց կողմից արձագանքի բացակայությունը, նրանց բարոյական անկման և երկակի ստանդարտների ցուցադրումից բացի, որոնք փակում են իրենց աչքերը Պաղեստինի ճնշված ժողովրդի նկատմամբ Սիոնիստական ռեժիմի կողմից մարդու իրավունքների բացահայտ ոտնահարման վրա, այն մուսուլման ժողովրդի մեջ պառակտմանը աջակցելու և զայրույթ առաջացնելու միտում ունի, որն ինքնին պահանջում է միջազգային պատասխանատվություն»: