Իրանցի մարզիկը հաղթել է սեղանի թենիսի աշխարհի առաջնության մրցաշարում
Հունվար 12, 2023 13:14 Asia/Tehran
Սեղանի թենիսի աշխարհի առաջնությունում իրանցի մարզիկը հաղթանակ տարավ Սինգապուրի թենիսիստի նկատմամբ։
Կատարի մայրաքաղաք Դոհայում այսօր շարունակվեց Ասիայում ընթացող աշխարհի առաջնության սեղանի թենիսի ընտրական մրցաշարը։
Սեղանի թենիսի աշխարհի առաջնության մրցումներն անցկացվում են մենախաղերում և զուգախաղերում, իսկ մենախաղում իրանցի մարզիկ Նոշադ Ալեմյանը կարողացել է հաղթել Սինգապուրի ներկայացուցչին։
Մենախաղում Նիմա Ալեմյանը, Ամիրհոսեյն Հեդային և Ամին Ահմադյանը Հարավային Աֆրիկայում անցկացվող աշխարհի առաջնության ուղեգիր նվաճեցին:
Զուգախաղում Նոշադ և Նիմա Ալեմյանների թիմը և Ամին Ահմադյանի ու Ամիրհոսեյն Հեդայիի թիմը համաշխարհային մրցույթին մասնակցելու թույլտվություն ստացան։
Պիտակ